22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՔՊ-ից արձագանքել են Սրբազանի «սուրճ խմելու» առաջարկին

«Իմ Քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչև մեզ սուրճի հրավիրելը և, ինչպես շարժման առաջնորդն էր ասում, առանց ագրեսիայի ու հայհոյանքի զրուցելը, խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցերին: Համարենք նախնական զրույց:
1. Քայլերթի մեկնարկից ի վեր մինչ այս պահը որքանո՞վ է այս շարժումը նպաստել Հայաստանի անվտանգությանը և արտաքին միջավայրում մեր դիրքերի ամրապնդմանը:
2. Որքանո՞վ է նպաստել ազգային համերաշխությանն ու միասնականությանը, ատելության նվազմանը (որքան հիշում եմ, ի սկզբանե հայտարարվում էր, որ սա միասնականության և համերաշխության շարժում է):
3. Որքանո՞վ է նպաստել Հայ առաքելական սուրբ եկեղեցու հեղինակությանն ու նրա նկատմամբ վստահությանը:
UPDATE. Ամեն դեպքում, 4-րդ հարցն էլ տամ. այս շարժումն, ի վերջո, քաղաքական կարելի՞ է համարել, թե՞ գտնում եք, որ իշխանության հասցեին սուր քննադատությունը, հրաժարականի պահանջը, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, ԱԺ խմբակցությունների հետ կոնսուլտացիաները, անհնազանդության ակցիաները և մեզ հետ «զրուցելու, բացատրելու» հանձնարարականը քաղաքականության հետ կապ չունեն:
Հարցերը տվել եմ առանց հեգնանքի՝ կոնկրետ ու անկեղծ պատասխաններ ստանալու ակնկալիքով: Հուսով եմ՝ շարժման համակիրները, ականջալուր լինելով շարժման առաջնորդի կոչին, պատասխանների մեջ կլինեն անկեղծ, կոռեկտության սահմաններից դուրս չեն գա և իրենց կպահեն քրիստոնյային ու պարկեշտ հայ մարդուն հարիր ձևով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ