23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ՏՏ ոլորտում Հայաստանն առաջ է անցել հարեւաններից. վարչապետ /վիդեո/

Այսօր “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում մեկնարկեց “Smart Coutry թվային լուծումներ ինովացիոն տնտեսության համար” խորագիրը կրող 5-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը , որին  բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով, ՏՏ զարգացման ոլորտում այս ֆորումն ուրույն տեղ ունի, քանի որ ստեղծում է մի բացառիկ հարթակ, որտեղ հանդիպում են ոլորտի գիտակները` ներկայացնում իրենց ձեռքբերումները եւ փորձի փոխանակման հնարավորություն ստանում:

“Տարածաշրջանում երկարաժամկետ առումով Հայաստանը այլընտրանք չունի, քան ձեւավորել տնտեսություն, որը լինելու է գիտելիքահենք, որի համար մեկ  ռեսուրսը ինտելեկտն է, կրթված մարդիկ”,-նշեց վարչապետը:

Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ ՀԲ վերջին զեկույցում, որը նվիված էր տնտեսության մրցունակությանը, Հայստանը 6 քայլ առաջընթաց է գրանցել: “Հայաստանը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս է եկել ուժեղացած: Մեր տնտեսությունը ավելի  դիվերսիֆիկացված է, քան 2008 թվականին,եւ այդ առումով նրա  դիմադրողականությունը էապես բարձրացրել  է”,-ասաց Տիգրան Սարգսյանն ու կարեւորեց ՏՏ դերն այս հարցում: Նրա խոսքով, անգամ 20009 թ-ին երբ լուրջ անկում ունեցանք շինարարության ոլորտում, ՏՏ ոլորտն արձանագրեց 27 տոկոսանոց աճ: Աճի տեմպերը, վարչապետի խոսքով, անցնող 5 տարիներին եղել են կայուն: ՏՏ ոլորտում զբաղվածների քանակն այսօր, ինչպես նշեց Տիգրան Սարգսյանը, հավասար է հանքահումքային ոլորտում զբաղվածների քանակին, իսկ աշխատավարձերի մակարդակն ավելի բարձր է:

Վարաչապետը շեշտեց, որ տարեցտարի ավելանում է ֆորումի մասնակիցների ու այցելուների թիվը:

Վարչապետն ասաց նաեւ, որ վերջին 5 տարիներին Հայաստանն առաջ է անցել հարեւաններից ինտերնետ սպառողների քանակով, ինտերնետի հասանելիությամբ, սակագներով, 1 շնչին ընկնող ինտերնետի սպառման ծավալով, ենթակառուցվածքներով:  “Սա կարեւոր նվաճում է ՀՀ տնտեսության համար”,-նշեց վարչապետն ու հավելեց, որ  կառավարությունը պատրաստ է օգնել ոլորտի մասնակիցներին եւ խթանել մրցակցությունը: Տիգրան Սարգսյանի խոսքով, հայկական շուկայում հայտնվել են նաեւ համաշխարհային լուրջ բրենդներ:

Տիգրան Սարգսյանը կադրերի պատրաստումը համարեց ՏՏ ոլորտի թիվ մեկ խնդիրը եւ նշեց, որ  բուհական մասնագետների պահանջարկը 20-30%-ով գերազանցում է բուհական համակարգում  առկա հնարավորությունները:  “Մենք  կտրուկ կավելացնենք պետական պատվերը բուհերում եւ կադրերի պատրաստումը կհամարենք գերակայություն: Միջինժամկետ ծախսերի ծրագրում միջոցները պետք է էապես ավելանան”,-նշեց վարչապետն ու հավելեց, որ կառավարությունը կադրերի պատրաստման ուղղությամբ համագործակցում է նաեւ միջազգային կազմակերպությունների հետ:

“Ունենք հետաքրքիր ծրագրեր` համալսարաններում լաբորատորիաների ձեւավորման, որ պետք է իրականացվեն համաֆինանսավորմամբ` պետություն-միջազգային դոնոր կազմակերպություններ եւ մասնավոր հատված համագործակցությամբ”,- ասաց Տ. Սարգսյանը եւ բեղմնավոր աշխատանք մաղթեց ֆորումին:

Այնուհետ վարաչպետը շրջեց տաղավարներով, զրուցեց ֆորումի մասնակիցների հետ եւ ծանոթացավ ներկայացված ապրանքներին ու ծառայություններին:

ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Ֆորումի գլխավոր գործընկերն է “Արմենտել” ընկերությունը: Ֆորումն անցկացվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո ԱՄՆԻ ՄԶԳ եւ շուկայի մրցունակության ծրագրի աջակցությամբ: Ֆորումի նպատակն է աջակցել ինովացիոն տնտեսության ստեղծմանը թվային լուծումների հիման վրա:

Այս տարի ԴիջիԹեք բիզնես ֆորումին գրանցվել է մասնակիցների 48 տոկոս աճ: Եթե 2011թ-ին ֆորումնին մասնակցում էին շուրջ 40 կազմակերպություններ, այս տարի նրանց թիվն աճել է եւ հասնում է 59-ի, որից 38-ը տեղական, իսկ 21-ը արտասահմանյան կազմակերպություններ են:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ