11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Վարչապետը` ՏՏ նախարարություն ստեղծելու հարցի մասին

Այսօր, ԴիջիԹեք բիզնես ֆորումի բացմանը, լրագրողները վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեցին, թե կառավարությունն ինչպե՞ս է վերաբերվում ՏՏ ոլորտի ընկերությունների կողմից առաջ քաշված՝ ՏՏ առանձին նախարարության ստեղծման հարցին:

“Կքննարկենք մեր գործընեկրների հետ, կան կողմ և դեմ փաստարկներ: Ընդհանրապես, երևի թե մենք պետք է մտածենք ոչ թե բազմաթիվ նոր նախարարություններ բացելու մասին, այլ մեր նախարարությունների օպտիմիզացիայի մասին, որպեսզի ֆունկցիաների կրկնողություններ չլինեն”,- ասաց վարչապետը:

Տիգրան Սարգսյանը հավելեց, որ առաջարկն այս տեսակետից կքննարկվի` նայելով դեպի ապագան: “Պետք է առնվազն 10 տարվա կտրվածքով նայենք, թե 10 տարի հետո ինչպիսի արդյունավետ կառավարման համակարգ պետք է լինի Հայաստանում”,-եզրափակեց Տիգրան Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ