23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Բրազիլիայում ջրհեղեղ է, կան տասնյակ զոհեր /Տեսանյութ/

Բրազիլիայի հարավային Ռիո Գրանդե դու Սուլում  մի քանի օր տեւած հորդառատ անձրեւներից հետո փլուզվել է հիդրոէլեկտրակայանի ամբարտակը, ինչը  առաջացրել է զանգվածային ջրհեղեղներ:

Դրա  հետեւանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, ևս 60 մարդ անհետ կորել  է նահանգում:

Շաբաթ օրվանից շուրջ 15 հազար բնակիչներ լքել են իրենց տները։

Նահանգում առնվազն 500 հազար մարդ զրկված է հոսանքից և մաքուր ջրից:

Ամբարտակը գտնվում է Կոտիպորա մունիցիպալիտետի և Բենտո Գոնսալվես քաղաքի միջև։

Օդերևութաբանների կարծիքով՝ տեղումնառատ եղանակը առաջացել է միջինից ավելի տաք ջերմաստիճանի, բարձր խոնավության և ուժեղ քամիների հազվադեպ համակցության պատճառով:

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան այցելել է տարածաշրջան՝ խոստանալով օգնություն կառավարությունից։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ