Ապագա պատգամավորը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ /Տեսանյութ/
Հնդկաստանի Կարնատակա նահանգում վարչապետ Մոդիի դաշնակից կուսակցության պատգամավորը մեղադրվել է բազմաթիվ կանանց սեռական
ոտնձգությունների մեջ, ինչը մեծ խժդժություններ է առաջացրել համապետական ընտրությունների ֆոնին:
Այդ երիտասարդը՝ Պրաջվալ Ռևաննան, այժմ գտնվում է քաղաքական փոթորկի կենտրոնում:
Շուրջ 3.000 տեսանյութեր, նկարված 33-ամյա Պրաջվալի կողմից, ապացուցում են նրա սեռական ոտնձգությունները բազմաթիվ կանանց նկատմամբ:
Տեսանյութերի հերոս ապագա պատգամավորը հերքել է բոլոր մեղադրանքները և հակընդդեմ բողոք է ներկայացրել կիրակի օրը՝ պնդելով, որ շրջանառվող տեսանյութերը «կեղծված են»: