18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ողորմելի վրեժխնդրություն

Ավետիք Իշխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ՈՂՈՐՄԵԼԻ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ

2019 թվականին, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ահաբեկելու նպատակով, շինծու մեղադրանքներ էին առաջադրում նրա ազգականների հանդեպ։Այնուհետև, Յուրի Խաչատուրովի որդուն՝ Գրիգորի Խաչատուրովին նույնպես շինծու մեղադրանքով, ամիսներով կալանավորեցին։ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, նույնպես կալանավորվեց և նույնպես սարքովի գործով։Հիշենք նաև ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կնոջն առաջադրված կեղծ մեղադրանքը, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի կալանավորումը։

Եվ ահա երեկ բերման ենթարկվեց, բողոքի ցույցերի մասնակից, գնդապետ Միհրան Մասխուդյանի որդին՝ Վահագն Մասխուդյանը։ Հայաստանի գարշապետ-դավաճանը, իր հակառակորդներից վրեժխնդիր է լինում, օգտագործելով, գրպանային իրավապահ կոչվող մարմինները, ընդիմախոսների հարազատներին շինծու մեղադրանքներ առաջադրելով և կալանավորելով»։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ