Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր
Քաղաքական գիտությունների եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանն անդրադարձել է Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը, մասնավորապես նշելով.
«Շարժումը, իհարկե, թափ է հավաքում։ Սակայն պետք է քաղաքական թայմ-մենեջմենթ իրականացվի։
Շարժման այս տեմպերի պահպանման դեպքում արդեն մյուս շաբաթվա վերջ այն դուրս է գալու կայունության պլատո, որում կարող է մնալ 3-4 օր։
Այսպիսով, եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, եթե հստակ քաղաքական առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու։
Պաթոսի վրա շարժումը երկար պահել չի լինի։
Այն «գունավոր հեղափոխության» չի կարող վերածվել` արժեհամակարգային ու մեթոդաբանական անհամատեղելիության պատճառով։
Ուստի, անհրաժեշտ է գաղափարախոսական պայքար, որը կսկսվի ճիշտ այն պահին, երբ քաղաքական ուժերը պետականության պահպանման գոնե միջնաժամկետ ու խիստ գործնական բովանդակությամբ ճանապարհային քարտեզ կառաջարկեն»։