23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞…

Հրանտ Խալաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նկատի ունենալով կեսգիշերին մոտ 20 սահմանապահների, զինվորականների զենքը վայր դնելու ու տավուշյան շարժմանը միանալու փաստը:

Նա, մասնավորապես, գրել է.««Ժողովուրդ»-ը ՀՀ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք զինծառայողներին պատասխանատվության ենթարկելու են: Ի պատասխան` ասաց . «Չէ, ընդհանրապես մենք որեւէ գործ չենք հարուցել, ոչ մեկի քաղաքական հայացքներով որեւէ բան չենք արել, նյութեր նախապատրաստված չկա, այդպիսի խնդիր մեր առաջ դրված չէ»:

Չէ, սա էսօրվա դեպքին չի վերաբերում, այլ 6 տարի առաջ տեղի ունեցածին, երբ զորամասը լքած ու ցուցարարներին միացած զորախմբից ոչ ոք չպատժվեց, իսկ հրամանատար վաղինակ Սարգսյանը հետագայում ստացավ պաշտոնի բարձրացում՝ նշանակվելով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար: Իսկ, թե պատերազմի ժամանակ ինչ «սխրանքներ» նա գործեց, դա առանձին քննության առարկա է՝ ապագա Հայաստանի դատարանում…»,- գրել է նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ