09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

BMW-ի նախագծած եզակի զբոսանավը դրվել է վաճառքի /Տեսանյութ/

Առաջին և միակ այս զբոսանավը նախագծվել է BMW Designworks-ի կողմից։

Անցյալ տարի գերմանական Tyde նավաշինարանում կառուցված ֆուտուրիստական ​​նավը վաճառվում է SBX Cars առցանց աճուրդում։

Չնայած իր յուրահատուկ տեսքին՝ այն կարող է զարգացնել առավելագույն 50 կմ/ժ արագություն:

Motor.ru-ի փոխանցմամբ՝ անձնակազմի հատվածը պարունակում է մի քանի նստատեղեր, կառավարման կայան և 32 դյույմանոց էկրան, որի ինտերֆեյսը հիմնված է BMW Operating System 8 օպերացիոն համակարգի վրա։

Զբոսանավը շարժվում է երկու էլեկտրական շարժիչներով՝ յուրաքանչյուրը 136 ձիաուժ հզորությամբ։

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ