23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Իշխանությունը պարզապես հանձնում է Տավուշի ուղղությամբ մեր առաջնագիծը. Տիգրան Աբրահամյան

Տեղի են ունենում միակողմանի զիջումներ, հավաքվել են մեծ թվով մարդիկ, որոնք հարակից գյուղերի բնակիչներ են և առաջինն իրենց վրա են զգալու, բայց դա չի նշանակում, որ դրանք չեն  ազդելու ամբողջ ՀՀ֊ի վրա. այս մասին Ոսկեպարում ABC media-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորի խոսքով՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի անվան տակ իշխանությունը պարզապես հանձնում է Տավուշի այս ուղղությամբ տեղակայված մեր առաջնագիծը:
«Գլխավոր խնդիրն այս գործընթացը կանգնեցնելն է: Շատ են հարցնում՝ մյուս իշխանությունները դեմարկացիա, դելիմիտացիա անելու՞ են: Այո՛, դրանք անհրաժեշտ բարենպաստ իրավիճակն ունենալու պարագայում պետք է իրականացնել, սակայն այսօրվա պայմաններում, որ ՀՀ իշխանությունները իրականացնում են, այն  պարտություն և միակողմանի զիջում է ենթադրում»,֊ասել է պատգամավորը՝ հավելելով, որ  Ադրբեջանն օգտագործում է ՀՀ իշխանությունների վրա իր ունեցած ազդեցությունը՝ իր համար շահավետ ձևով իրականացնելու համար:
Խոսելով ընդդիմության անելիքներին մասին՝ Տիգրան Աբրահամյանն ընդգծել է՝ պետք է հանրային հակազդեցություն ստեղծել, մարդկանց համախմել և հնարավորինս մատչելի ձևով բացատրել իրականությունը՝ ցույց տալով, որ այն ոչ միայն Բաղանիսի կամ Ոսկեպարի խնդիրն է, այլ ազդելու է բոլորի վրա:
abcmedia.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ