21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Քուշկյանը կմնա ԲՀԿ-ում, Ռոստոմյանը հայտարարություն կանի. Գագիկ Ծառուկյանի խոսնակ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Հարություն Քուշկյանը շարունակում է անդամակցել ԲՀԿ-ին:  “Ձեր ունեցած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը”,-քիչ առաջ մեկնաբանելով այն տեղեկությունը, թե Հարություն Քուշկյանը դուրս է եկել ԲՀԿ-ից եւ նոր ձեւավորվող կառավարության կազմում կպահպանի իր նախարարական պորտֆելը, Henaran.am-ին ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի քարտուղար, բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանի` սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակվելու մասին հարցին, Իվետա Տոնոյան ասաց.”Հրաչյա Ռոստոմյանն առաջիկա մի քանի ժամերի ընթացքում հանդես կգա հայտարարությամբ, որտեղ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն”:

Henaran.am-ի ճշտող հարցին, թե Հրաչյա Ռոստոմյանը ԲՀԿ անդամ է, Իվետա Տոնոյանը հետեւյալ  պատասխանը տվեց: “Այո, ԲՀԿ անդամ եղել է, համենայն դեպս: Հրաժարվել է անդամությունից, թե ոչ, տեղեկություն չունեմ”: ԲՀԿ նախագահի խոսնակը դժվարացավ պատասխանել մեր այն հարցին, թե սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակվելու դեպքում հնարավոր է, որ Հրաչյա Ռոստոմյանի` ԲՀԿ-ից դուրս գալու հարց դրվի: “Չեմ կարող Ձեր հարցադրումը մեկնաբանել, բայց կարծում եմ, որ հայտարարությունը բոլոր հարցերի պատասխանները կտա”,-ասաց նա:

Նշենք, որ ավելի վաղ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Henaran.am-ին ասել էր, թե Ռոստոմյանը ԲՀԿ-ական  չի եղել, իսկ Հարություն Քուշկյանի մասին այս պահին  ոչինչ չի կարող ասել:

Ավելի ուշ Henaran.am-ը կապ հաստատեց նաեւ Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանի հետ: Նա եւս հավաստիացրեց, որ Հարություն Քուշկյանի` ԲՀԿ-ից դուրս գալու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ