24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թոխմախի Մհերը “պրինցիպի” կընկնի. Հայկական ժամանակ

ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ստացած ՀՀԿ-ն ե նրա կցորդ ՕեԿ-ը մի կերպ կառավարություն ձեւավորեցին: Մնաց` կառավարության ծրագիրը հաջորդ շաբաթ այդ նույն մեծամասնությամբ հաստատեն Աժ-ում: Անկասկած, ծրագիրը կհաստատվի առանց բարդությունների` անկախ դրա որակից ու բովանդակությունից: Բայց ըստ “Հայկական ժամանակ”-ի, ծրագրի շուրջ ՀՀԿ-ականների քվեարկության հարցում թեթեւակի ինտրիգ, այնուամենայնիվ, կա: Հանրապետական կուսակցության մի թեւ կա, որը, ինչպես հայտնի է, չի ընդունում վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Ավելին, այդ թեւը այստեղ-այնտեղ ինչ ասես, որ չի ասում վարչապետի հասցեին եւ անգամ մամուլին տված հարցազրույցներում դա չի թաքցնում: Մասնավորապես, նրանցից է Աժ ներկայիս պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, որը ամիսներ առաջ իր մի հարցազրույցում ասել էր. “Տիգրան Մարզպանն ո՞վ է: ես չգիտեմ, թե ում մասին է խոսքը”:

Կառավարությունից սույն հայտարարությանն արձագանքել էին, թե իրենց չի մտահոգում, որ Մհեր Սեդրակյանը Տիգրան Սարգսյանին չի ճանաչում, քանի որ նրանք տարբեր արժեքային համակարգերում են: Մի քանի օր հետո այդ մարդիկ պետք է մասնակցեն Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի քննարկմանը Աժ-ում քվեարկեն այդ ծրագրին: Թերթի ՀՀԿ-ական աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նրանց հրահանգել է` որեւէ խնդիր չհարուցել կառավարության ծրագրի քննարկման ժամանակ եւ միասնական “կողմ” քվեարկել: Ու հիմա ՀՀԿ-ի հակատիգրանսարգսյանական թեւը պետք է խելոք ենթարկվի կուսակցական շեֆի հրահանգին:

Օրեր առաջ Մհեր Սեդրակյանը Ազգային ժողովում պարծենում էր, թե ինքն այն մարդն է, որ անգամ Վազգեն Աարգսյանի ասածին է դեմ արտահայտվել: Ու հիմա կարելի է պատկերացնել, թե ինչ հոգեվիճակում է նա “կողմ” քվեարկելու կառավարության ծրագրին: ՀՀԿ-ի հակավարչապետական թեւը տվյալ դեպքում չի կարող շրջանցել Սերժ Սարգսյանի հրահանգը, քանի որ քվեարկությունը բաց է լինելու: Թե՞ Թոխմախի Մհերը “պրինցիպի” կընկնի կամ այդ օրը “շատ հարգելի” պատճառով կբացակայի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ