25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գյումրիի հաշմանադամ երեխաների համար ազատ ճոճանակ կկառուցվի

Երկու տարի է, որ “Լիարժեք կյանք” Հ/Կ-ը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է ՛՛Ամեն ինչ մեզ համար՝ մեզ հետ՛՛ ծրագիրը: Ծրագրի շրջանակներում փորձ է արվել պաշտպանել հաշմանդամներին: Այս մասին կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը խոսեց այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում: Նա նշեց, որ 2012 թվականի դեկտեմբերից ի վեր գործող  իրենց անվճար խորհրդատվության թեժ գծի զանգերի 37%-ը գանգատներ են եղել, որոնք սոցիալական ոլորտին են վերաբերել, 23%-ը առողջապահության ոլորտում խախտումներին են վերաբերել, խորհրդատվության ժամանակ նաև տարբեր վարչարարական հարցեր են եղել: Ընդհանուր զանգերի թիվը կազմել է 415:

Մաղաքայանը հայտնեց նաև, որ ծրագրի շրջանակներում տարբեր մարզերում՝ Լոռիում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնում կառուցվել են թեքահարթակներ: Կազմակերպությունը պատրաստվում է Գյումրիում ազատ ճոճանակ կառուցել, որը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող երեխային ևս օտգվել ճոճանակից առանց սալյակից իջնելու:

Մաղաքյանի խոսքով` վերջին տարիներին պետության վերաբերմունքը և քայլերը ուղղված հաշմանդամների խնդիրներին, աճել են: Որպես օրինակ` նա առանձնացրեց այն, որ ԱԻՆ-ում աշխատանքի են ընդունում նաև հաշմանդամներին: Նրա համոզմամբ շատ խնդիրների լուծման համար պետությունը նույնիսկ կարող է գումար  չծախսել, ուղղակի կամք է հարկավոր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ