24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դժբախտ պատահարի պատճառը Կոտայքի մարզպետի ջերմո՞ցն էր. Երկիր

Հունիսի 14-ի երեկոյան Չարենցավանից դեպի Ալափարս տանող ճանապարհի ձախ հատվածում դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված, իսկ այժմ չգործող կաթսայատան ապամոնտաժման աշխատանքների ժամանակ մահացավ Չարենցավանի 23-ամյա բնակիչ Հովհաննես Բաբայանը:

Շինության պատկանելիության եւ դեպքի վերաբերյալ “Երկիր” թերթին  մի քանի մանրամասներ են հայտնի դարձել: Թերթի աղբյուրների հաղորդմամբ՝ կաթսայատունը պատկանել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ընտանիքին, որն այն 5 տարի առաջ վաճառել է: Նոր սեփականատերն այս տարիների ընթացքում վաճառել է կաթսայատան ապամոնտաժումից առաջացած շինանյութը: “Բոնուսը” եղել է կաթսայատան՝ 120 մետր երկարությամբ ծխնելույզը, որի ոչ ճիշտ ապամոնտաժումն էլ դարձավ դժբախտ պատահարի պատճառ:

“Ուշագրավ է, որ աղյուսե ծխնելույզի շինարարական ամրանի արժեքը մոտ 250-300 հազար ԱՄՆ դոլար է: Մեր տեղեկություններով` ծխնելույզը սկզբում ցանկացել են ապամոնտաժել պայթեցման եղանակով, բայց Շահգալդյանները սեփականատիրոջը զգուշացրել են, որ ապամոնտաժումն անաղմուկ կազմակերպի, եւ որ ամենակարեւորն է` այնպես, որ չվնասվի ծխնելույզից մոտ 50 մետր հեռու գտնվող` Շահգալդյանների ապակեպատ ջերմոցը:

Շահգալդյանների ջերմոցն, իհարկե, հիմա տեղում է, բայց անվտանգության կանոնները չպահպանելու եւ ոչ գրագետ ապամոնտաժման պատճառով զոհվեց 23-ամյա երիտասարդ”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ