Ժենշենի նոր օգտակար հատկությունները մարզիկների համար /Տեսանյութ/
Nutrients ամսագրի փոխանցմամբ՝ ժենշենի օգտագործումը նպաստում է մարզվելուց հետո
արագ վերականգնմանը, բարելավում է կատարողականությունը և նվազեցնում վնասվածքների վտանգը:
Իսպանիայում Օբերտա դե Կատալոնական համալսարանի գիտնականները
ավելի քան 700 հետազոտությունների արդյունքում բացահայտել են, որ
ժենշենի օգտագործումն ուղղակիորեն ազդում է մարզվելուց հետո հոգնածության նվազեցման վրա։
Գիտնականները նաև պարզել են, որ ժենշենի մեջ պարունակվող ակտիվ կենսաբանական
միացություններն ունեն հզոր հակաքաղցկեղային և հակաբորբոքային ազդեցություններ:
Նրանք ի վիճակի են կարգավորել կորտիզոլի մակարդակը՝ սթրեսի հորմոնը,
դրանով իսկ բարելավելով օրգանիզմի շատ նյութափոխանակության գործառույթները
և օգնելով իմունային համակարգի ճիշտ աշխատանքին:
Հետազոտության գլխավոր հեղինակներից մարզիչ Բորխա Մունյոսը հավելել է, որ ժենշենը կարող է լինել էներգիայի հավելյալ աղբյուր մարզիկների համար:
Մանրամասները՝ կից տեսանյութում: