23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արկտիկան՝ առանց սառույցի. /Տեսանյութ/

Կոլորադոյի Բոուլդերի համալսարանի գիտնականների կանխատեսմամբ՝ Արկտիկայում առաջիկա մի քանի տարիների ընթացքում կվերանա ծովի սառույցը:

Արկտիկան համարվում է սառույցից զերծ, երբ սառույցով ծածկված օվկիանոսի տարածքը մեկ միլիոն քառակուսի կիլոմետրից պակաս է:

Հետազոտողները կանխատեսում են, որ 2020-2030 թվականների ընթացքում ջերմոցային գազերի արտանետումների բոլոր իրավիճակներով Սառուցյալ օվկիանոսը կարող է առաջին անգամ սառույցից զերծ մնալ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին:

Նշենք, որ ձյան և սառույցի ծածկույթի նվազումը մեծացնում է օվկիանոսի կողմից կլանված արևի լույսից ստացվող ջերմության քանակը, ինչը սրում է սառույցի կորուստը և տաքացումը Արկտիկայում:

Ծովային սառույցի կրճատումը զգալի ազդեցություն է թողնում Արկտիկայի կենդանիների վրա, որոնք կախված են ծովի սառույցից, ներառյալ փոկերը և բևեռային արջերը:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ