26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպես հարիր է նիկոլին իշխանության բերած սորոսականին․ Աշոտ Անդրեասյան

ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես հարիր է նիկոլին իշխանության բերած սորոսականին

Երեկ հերթական անգամ ապացուցվեց, որ որոշ մարդկանց համար իրենց չբավարարված ամբիցիաներն ավելի կարևոր են, քան նիկոլի ռեժիմի իշխանազրկումը: Քաղաքական հայտնի շրջանակների կոյուղիներից նորից պատվերով աղմուկ էր բարձրացել և գլխավոր դերում կրկին նույն երիտասարդն էր: Գռզոյի շենքում տաքուկ ապաստան գտած Բորիսը նոր պատվեր էր ստացել, այս անգամ պատվիրատուն` նիկոլի իշխանության գալու համար միտինգներ արած, հրապարակներում երջանիկ նկարներ ունեցող նախկին թղթատարն անձամբ էր գրել սեփական ադեպտի ելույթի տեքստը:

Երեկվա պատվերով համերգի բովանդակությանն անդրադառնալը անիմաստ է, քանի որ այդ ամենի առանցքում սուտն ու կեղծիքն էր ինչպես հարիր է պատվիրատուների քաղաքական ճաշակին: Բորիսը երեկ ապացուցեց, որ քաղաքական դաշտի մի տեսանելի հատվածի համար իշխանատենչությունը ապրելակերպ է, իսկ ՀՀԿ-ի ու նախագահ Սերժ Սարգսյանի վրա ցեխ շպրտելը` երիտասարդ տարիքում չհաղթահարված բարդույթների ցուցադրություն:
Երեկվա տեսանյութում Բորիսի` բացահայտ սուտ խոսելու, եղած իրողությունները սեփական մտահորիզոնով մեկնաբանելու և հայհոյանքից նեղված դանիելիոաննիսյանի կեցվածքը մի բանի համար էր, որպեսզի քողարկի իր անմիջական առաջնորդի և վերջինիս վերադաս հրամանատարության համար հնչեցված անհարմար հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը:
Երեկվա տեսանյութի պատվիրատուները նույն մարդիկ են ովքեր մինչև 2018-ը Սերժ Սարգսյանի իշխանությանը վնասում էին ամեն տեսակի թույլատրելի և անթույլատրելի միջոցներով, նրանք են ում շնորհիվ նիկոլը եկավ իշխանության և նրանք են, որոնց շնորհիվ նիկոլը դեռ մնում է իշխանության:
Ի դեպ, Բորիսի անմիջական հրամանատարի անցած արկածների ծաղկեփունջն ամբողջացնելու համար ցանկանում եմ ավելացնել, որ բացի մի քանի օր առաջ հրապարակված փաստերը վերջինս նաև նախկին սորոսական է: Այսինքն Թևանյան Անդրանիկը ոչ միայն Սյամոյի թղթատարն է, ոչ միայն նիկոլ փաշինյանի հեղափոխության փողոցային մարտիկը, այլ դանիելիոաննիսյանների և ստյոպասաֆարյանների հոգևոր եղբայրը` Սորոսի լարիսից գրանտ ստացած «ընդդիմադիր»:

Հ.Գ. 1
Երեկվա տեսանյութում թերևս մի հատված կա, որ պարզաբանման կարիք ունի և վերաբերում է անձամբ ինձ. Բորիսը երեկ անընդհատ բողոքում էր հայհոյանքից և խոսում էր «քաղաքականության մեջ հայհոյանքի բացառման» մասին: Բորիսը շատ լավ գիտի, որ հայհոյանքը, որին ինքն արժանացել է որևէ կապ չունի քաղաքականության հետ և ոչ քաղաքական լեզվով ասած` էդ քֆուրի պատասխանը տված ա: Բորիսին խորհուրդ եմ տալիս հետագա հայհոյանքներից խուսափելու համար իրեն տված պատվերները կատարել քաղաքական դաշտում և հրաժարվել անձնական դաշտի պատվերներից` անկախ դրանց դիմաց տրվող վճարի չափից:

Հ.Գ.2
Խուսափելով սորոսական անդրանիկի պատկանելիության շուրջ ծագող հետագա հարցերից գրառմանը կից հրապարակում եմ Սորոսական փողերով «լրագրությամբ» զբաղվողի ստացած գրանտի մասին հավաստող սքրինշոթը:

Հ.Գ. 3
Նաև ասեմ, իմացիր, ու այլևս մի ստիր, դա լրագրողին հարիր չէ: ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը երբեք ինձ պատվոգիր չի տվել։ Սա շեշտում եմ, մատնանշելու համար Բորիս Մուրազի երեկվա ստերից մեկը։ Բորիս Մուրազին միշտ պատասխան է ստացել իր ստերի ու կեղծիքի համար, և դա երբեք չի եղել անձնական վիրավորանք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ