12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Եվս մեկ հուսախաբություն…

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ «Կարֆուրի» մուտքը Հայաստան էական փոփոխության չի բերի: Այդ մասին նա ասաց այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Ես կարծում եմ, որ մեկ սուպերմարկետով ոչինչ չի փոխվի: Դժվար թե փոփոխություններ լինեն, եթե իբր 95%-ը մեր ապրանքն է լինելու, իսկ մնացածը ներկրվելու է եվրասիական երկրներից, ապա գնային փոփոխություններ դժվար թե լինեն: Մենք պետք է կենտրոնանանք ներկողների վրա»,- ասում է նա:

Սարգսյանի համոզմամբ` այսօրվա իշխանությունները նորից խրախուսում են մենաշնորհը և պաշտպանում են:

«Օլիգոպոլիայի դեմ պայքարը կանգ է առնում մեկ մարդուն ճնշելուց հետո: Յուրայինները շարունակելու են մնալ հովանու տակ: Սա կբերի ևս մեկ հուսախաբության մարդկանց համար: Փոփոխությունը պետք է երևա նրանով, որ նա բերի իր ապրանքները»:

Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանում «Կարֆուրը» մրցակիցներ չունի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ