24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

100-120 հազար վճռական մարդկանց աջակցության, միասնական եւ հավաքական գործունեության դեպքում իշխանափոխությունը Հայաստանում մի քանի շաբաթվա հարց է

Տեւական ժամանակ կալանավայրում գտնվող ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել է հայրենիքի ճակատագրով մտահոգված եւ իր անձնական կյանքով հետաքրքրվող քաղաքացիների հարցերին։ Նաիրա Գալաջյան․ «Խնդրում եմ, անկեղծ պատասխանեք․ հնարավո՞ր է՝ դուք բանտից այս ֆորմատով մեզ կոչ անեք միասնական պայքարի եւ ուղղորդեք մեզ»:

Արմեն Աշոտյան․ «Անկեղծ պատասխանեմ․ իմ երկարատեւ բանտարկությունից երկու բանում շնորհակալ եմ Նիկոլին։ Առաջինը՝ լյարդս է, որ ալկոհոլի բացակայությամբ փոքրացել է եւ առողջացել, երկրորդը՝ վարկանիշս է, որ ակնհայտ եւ անարդար սարքած գործով մեծացել է։ Իսկ հիմա խնդրում եմ՝ դուք անկեղծ պատասխանեք․ հասարակությունը պատրա՞ստ է ոտքի կանգնել եւ իմ կոչի՝ որպես կայծի կարի՞քն ունի միայն։ Կարծում եմ, կհամաձայնեք՝ դեռ ոչ։ Հենց որ բանը հասնի կոչին, վստահեցնում եմ ձեզ, այն եւ պայքարի մյուս միջոցները չեն ուշանա։ Իսկ ձեր վստահության եւ հավատի համար, անշուշտ, շատ շնորհակալ եմ»։ Արմենակ Սաղաթելյան․ «Էս դավաճաններն իրենց հանցագործություններով եւ հայրենիքի վաճառքով մեզ թեւաթափ են արել։ Իսկ այն մարդիկ, որոնք կրթություն չունեն, նրանց ստերին են տրվում։ Ո՞նց պայքարենք էդ ամենի դեմ»։

Արմեն Աշոտյան․ «Ձեր հարցի մասնակի պատասխանը հնչեցրել եմ երրորդ հարցի պատասխանում։ Կասկած չկա, որ համառորեն պետք է բացել մարդկանց աչքերը, սրտերը, հոգիները, չզլանալ, չհուսահատվել, չխուսափել։ Սա կարեւոր լուսավորչական աշխատանք է։ Բայց կարծել, թե իշխանափոխության համար անհրաժեշտ է բացել ՀՀ քաղաքացիների վեց միլիոն աչքեր, ճիշտ չէ։ 100-120 հազար վճռական մարդկանց աջակցության դեպքում, նրանց միասնական եւ հավաքական գործունեության դեպքում իշխանափոխությունը Հայաստանում մի քանի շաբաթվա հարց է։ Իհարկե, հստակ ծրագրային ապահովման եւ մոբիլիզացնող առաջնորդության պարագայում»։ Ֆեյսբուքյան օգտատեր Ռոլանդ Թամրազյանը, շուտափույթ ազատություն մաղթելով, հետաքրքրվել է, թե որոնք են Արմեն Աշոտյանի նախընտրելի ուտեստները, եւ ինչպե՞ս է Աշոտյանը խոհանոցում պատրաստում, ինչին ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է, որ ի տարբերություն քաղաքականության, ուտելիքի հարցում ինքը բծախնդիր չէ։ Իսկ պատրաստելու որոշակի հմտություններ ունի՝ ձվածեղի տարբեր տեսակներ պատրաստել սովորել է COVID-ի պանդեմիայի ընթացքում, երբ իր բժշկուհի կինը շարունակում էր աշխատել, իսկ ինքը մնում էր տանը երեխաների հետ։ 44-օրյա պատերազմի ընթացքում էլ, երբ ինքը՝ որպես բժիշկ, ծառայում էր, յուրացրել է հնդկաձավարով պահածոյացված միս պատրաստելու արվեստը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

aravot.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ