01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանի անվտանգային ապագան ՌԴ-ի եւ Իրանի հետ սերտ դաշինքն է․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի անվտանգային ապագան ՌԴ-ի եւ Իրանի հետ սերտ դաշինքն է։

Թե’ ԵԱՏՄ, իսկ հետո ԱՊՀ անդամ պետությունների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, թե’ Իրանի ամենաբարձրաստիճան դիվանագետի այցը Հայաստան ցույց տվեցին,որ Հարավային Կովկասում առաջատար են դառնում ռեգիոնալ ուժերը։
Արեւմուտքը չի ուզում,բայց ստիպված է լինելու հաշվի նստել այս իրողության հետ։
Փաշինյանի անվտանգային հաշվարկը հույս կապել Արեւմուտքի հետ, հերթական անգամ տապալվեց։

Արեւմտյան ֆորմատը Պրահայում հանձնեց ու ձեւակերպեց Արցախի հանձնումն Ադրբեջանին,բայց փոխարենը, նույնիսկ անվտանգային պրիմիտիվ երաշխիքներ չտվեց ՀՀ-ին։

Այսպիսով, խաղն իրենց ձեռքն են վերցնում ռեգիոնալ խաղացողները՝ ՌԴ-ն,Իրանը եւ Թուրքիան։

Առաջին երկուսը մեր բնական դաշնակիցներն են,իսկ վերջինը՝ սպառնալիքը։
Հետեւաբար ՝ պետք է հասկանալ,որ ՀՀ անվտանգային ապագան Մոսկվա-Թեհրան զույգն է»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ