<<Երբ դժվար կդառնա նախարար գտնելը...>>
<<Ըստ էության ոչ մի բան չի փոխվել, ըստ ձևի շատ բան է փոխվել, պատճառներցի մեկն այն է, որ մենք նորագույն Հայաստանում ստանձնել ենք Կոլոմբուսի դերը, ամեն անգամ բացահայտել ենք նույն Ամերիկան>>,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն` ի պատասխան հարցին, թե ինչ փոխվեց ՀՀ նախագահի ու ԲՀԿ ղեկավարի հաշտությունից հետո: <<Նույն դերակատարները պտտվում են այդ նույն Օլիմպիոսոմ` զբաղեցնելով տարբեր դիրքեր, հավաքվել են արդյունքի իմաստով անհաջողակներ: 91-ից գրեթե բոլորը անհաջողակ են` լինի դա պետականաշինության հարցում, ընդդիմադիր քաղաքական դաշտում, քաղաքացիական դաշտում>>,-հավելեց նա:
Մեսրոբյանի խոսքով` մշտապես սկզբից ինչ-որ հույսեր են առաջանում, ապա ձախողում է ընթանում, որին հետևում են բացատրություններ` ընդհուպ մինչև բարոյական հաղթանակ: <<Դրանից հետո մարդիկ հիասթափվում են, ու սկսվում է արտագաղթի նոր ալիք: Այն պահից երբ նախարար, ընդդիմադիր գտնելը դժվար լինի, քաղաքացիական ընդվզող դառնալը դժվար լինի, դժվար կգտնենք համապատասխան մարդկանց, այդ պահից Հայաստանում կսկսվի թռիչք>>,-նկատեց նա:
Կառավարման փորձագետն ընդգծեց, ոչ ինչ-որ դաշտում պարբերաբար առաջնորդ է հայտնվում, նրա շուրջը վկաների խումբ է ստեղծվում, որոնք գործի մեջ աշխատում են ինչպես ԲՏՌ-ներ, ճնշում նրան քննադատողներին: <<Արջի ծառայութուն են մատուցում առաջնորդներին, որովհետև վերջիններիս թվում է, թե նրանք ամենահզորն ու ճիշտն են>>,-եզրափակեց Մեսրոբյանը: