13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ռուստամ Գասպարյանը և Ռուբեն Գևորգյանը` կոտրած տաշտակի առջև

ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումները ազդեցին ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի» և եռյակի մյուս գործընկերների վրա, այլ նաև ազատամարտիկներին համախմբող կազմակերպությունների ճակատագրի վրա: Խոսքը «Ազատամարտիկների դաշինքի» և «Երդվյալ ազատամարտիկների միության» մասին է, որոնք ֆինանսավորվում էին ԲՀԿ-ի կողմից` չնայած այն հանգամանքին, որ «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռուստամ Գասպարյանը և «Երդվյալ ազատամարտիկների միության» ղեկավար Ռուբեն Գևորգյանը պարբերաբար հերքում էին այդ փաստը:

Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալուց հետո Ազատամարտիկներին համախմբող այս երկու կառույցները հայտնվել են դժվարին իրավիճակում, քանի որ այդ միությունները որոշակիորեն քաղաքականացված կազմակերպություններ էին, իսկ նրանց ֆինանսավորումը Գագիկ Ծառուկյանի կողմից արդեն իսկ անհավանական է դառնում:

Ռուստամ Գասպարյանի և Ռուբեն Գևորգյանի խրոխտ ելույթները և նախաձեռնողականությունը այլևս չկան: Նրանց մնում է միայն նոր քաղաքական հենարան գտնել, ըստ այդմ նաև ֆինանսավորում կամ էլ հրաժարվել քաղաքականությունից` չվարկաբեկվելու համար: Հնարավոր է նաև այլ տարբերակ` «Երդվյալ ազատամարտիկների միության» և «Ազատամարտիկների դաշինքի» տրանսֆորմացիա կամ լուծարում:

Արմեն Ալավերդյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ