24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Միջազգային կազմակերպությունների կանխատեսումները չարդարացան

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների կանխատեսումները Հայաստանի անցած տարվա տնտեսական աճի վերաբերյալ, կարելի է ասել, չարդարացան։ Համախառն ներքին արդյունքի ավելացումը զգալիորեն գերազանցեց վերջիներիս սպասելիքները։ Ամփոփելով 2014 թվականը, վիճակագրական ծառայությունը արձանագրեց 3,4 տոկոս տնտեսական աճ։

Ճիշտ է, այն ցածր է նախատեսվածի համեմատ, այնուհանդերձ հաշվի առնելով անցած տարի տնտեսության ոլորտում, ինչպես նաեւ ֆինանսական շուկաներում արտաքին ու ներքին հատվածներից թելադված լրջագույն խնդիրները, կարելի է նույնիսկ դրական համարել։ Հիշեցնենք, որ միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեվերջյան կանխատեսումներով, Հայաստանի տնտեսական աճի պոտենցյալը գնահատվում էր լավագույն դեպքում 2,6 տոկոսի սահմաններում։ Կային նաեւ ավելի վատատեսական կանխատեսումներ։ Այնինչ, ըստ պաշտոնական տվյալների, գրանցվել է 3,4 տոկոսանոց աճ։ Զարգացումներն ակտիվ են եղել հատկապես երրորդ եռամսյակում։ Եթե առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը կազմել է 3,1, երկրորդում՝ 2,3 տոկոս, ապա հուլիս-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 5,3 տոկոսանոց աճ։

 Թեեւ սովորաբար ակտիվությունն ավելանում է տարեվերջին, այնուհանդերձ անցած տարին այդ առումով այնքան էլ բարենպաստ չդասավարվեց։ Չորրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը բարձր չի եղել. Գրանցվել է ընդամենը 2,6 տոկոս տնտեսական աճ։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե այդ ժամանակահատվածում ինչպիսի բարդ իրավիճակ առաջացավ գործընկեր որոշ երկրների եւ Հայաստանի ֆինանսական համակարգերում։ Դա ուղղակիորեն արտահայտվեց տնտեսական գործընթացների վրա։ Անցած տարի Հայաստանում արձանագրված 3,4 տոկոս տնտեսական աճին նպաստել են առաջին հերթին գյուղատնտեսության եւ ծառայությունների ոլորտները։

 Փոխարենը՝ զարգացումներն այնքան էլ բարենպաստ չեն եղել հանքագործական արդյունաբերության մեջ. Տնտեսության այս ճյուղում, որի ազդեցությունը բավականաչափ մեծ է հատկապես արդյունաբերության ցուցանիշների վրա, գրանցվել է գրեթե 6 տոկոսանոց նվազում։ Անկումը ոչ այնքան ներքին տնտեսական գործընթացների, որքան արտաքին շուկաների հետ էր կապված։ Հանքարդյունաբերության արտադրության ծավալները բնեղեն արտահայտությամբ նույնիսկ ավելացել են։ Սակայն միջազգային շուկաներում արձանագրված գնանկման հետեւանքով, այդ առանցքային ճյուղը հնարավորություն չունեցավ դրական նպաստ ունենալ տնտեսական աճի գործում։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ