28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Նախագահն իրավունք ունե՞ր, թե՞ ոչ. «թեժ» բանավեճ /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ ԲՀԿ-ի կուսակցական խնդիրները քննարկան փուլում են: «ԲՀԿ-բ այն ուժը չի կարող ունենալ, որ ուներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Մինասյանը նկատեց, որ ԲՀԿ-ը տեղ կունենա ընդդիմադիր դաշտում, և ընդդիմությունը բոլոր ժամանակներում անհրաժեշտ է եղել, առավել ևս այն ընդդիմությունը, որ դուշմանի նման չէ, այսինքն՝ կառուցողական է:

«Այս իմաստով ընդդիմությունն անելիք ունի, և ես չեմ կարծում, որ այսօր ընդդիմության դաշտում գործող նորացված ԲՀԿ-ն մեր ջրաղացին ջուր է լցնում, նա իր խնդիրն է լուծում և ամեն մի քաղաքական ուժ պետք է պայքարի էլեկտոարտի համար»,-նկատեց նա: 

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը ողջունեց ԲՀԿ նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի ընտրվելը, և վստահեցրեց, որ ԲՀԿ-ն այս պրոցեսներից դուրս կգա, ու ամեն ինչ կկարգավորվի: Նա նաև նշեց, որ ՀՀ նախագահն իրավունք չուներ որոշելու, թե ով պետք է զբաղվի քաղաքականությամբ, ով ոչ: Մինասյանի խոսքով՝ նախագահը նման իրավունք ուներ:

Մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ