24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փոփոխություններ առաջարկ զենքի մասին օրենքում

Ազգային ժողովում դեկտեմբերի 8-ին մի շարք փոփոխություններ են առաջարկվել 2023 թվականի հունիսի 1-ին ուժի մեջ մտած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է զենք ունենալուն եւ դրա կիրառման կանոնները փոքր-ինչ պարզեցնելուն, փոխանցում է aliqmedia-ն: ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն էլ նշել է, որ ուժի մեջ են մտնում զենք ունենալու իրավունքի հայտնի սահմանափակումները (հոգեբանական անհավասարակշիռ վիճակ, տնային բռնությանն առնչվող հանցագործություններ)։ Ըստ փոխնախարարի` նոր կանոնների շնորհիվ մասնավոր ներդրողները հրաձգարաններ կբացեն՝ ներառյալ մարզերում։

Զենքի դասակարգման մեջ առաջարկվել է վերացնել «ծառայողական» կատեգորիան՝ թողնելով միայն քաղաքացիականն ու մարտականը։ Այդպիսով, քաղաքացիական զենքի կատեգորիային են դասվում ատրճանակները (ֆորմալ առումով՝ կարճ հրաձգային փողով ծառայողական զենք, որը զրկված է ավտոմատ կրակելու հնարավորությունից)։
Միաժամանակ, ըստ ներկայիս օրենսդրության, դրանք կարող են ձեռք բերել միայն առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող զինվորականները, որոնք ունեն գնդապետից ոչ ցածր կոչում։ Այժմ առաջարկվում է շեմը նվազեցնել մինչեւ փոխգնդապետի կոչումը։
Առաջարկվում է նաեւ ինքնաշեն զենքի արգելք սահմանել, որը կվերաբերի ոչ միայն հրազենային, այլեւ զենքի ցանկացած այլ տեսակի։

Առաջարկվում է նաեւ կրճատել այն տարածությունը, որից ավելի մոտ չի թույլատրվում հրաձգային զենք կիրառել (բացառությամբ հրաձգարանների)։ Գործող օրենսդրությամբ չի թույլատրվում ակոսափող հրազեն օգտագործել բնակավայրերից եւ մայրուղիներից 5000 մետր հեռավորությունից մոտ տարածքում, իսկ նախագծով առաջարկվում է 5000 մետր հեռավորությունը փոխարինել 3000 մետրով։ Ողորկափող զենքի համար առաջարկվում է հեռավորությունը թողնել 500 մետր։
Բացի այդ՝ առաջարկվում է զենքի կիրառման քննությունից ազատել նրանց, ովքեր զինծառայություն են անցել․ նրանց համար առաջարկվում է թողնել միայն տեսական քննությունը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ