23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ժամկետանց սնունդ՝ խանութներում /Տեսանյութ/

Երևանի սուպերմարկետներից մեկն է: Ժամկետանց սննդամթերքը մի քանի բաժիններում է: Ստուգվում են պարենային և ոչ պարենային ապրանքների պիտանելիության ժամկետներն ու պահպանելու պայմանները: Վաճառքի ենթակա չեն նաև այն ապրանքները, որոնց վրա չկա կամ անընթեռնելի է ժամկետը:

«Երևանի քաղաքապետարանը լրազորված է առևտրի և ծառայությունների մասին օրենքով հսկել առևտրի օբյեկտները, որպեսզի պաշտպանի սպառողների իրավունքները: Հայտնաբերված ապրանքների փաստի առթիվ կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և վաճառողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ 100-200 հազար դրամ տուգանքի»,-նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Երևանի քաղաքապետարանն ստուգումներ է անում ինչպես ցանցային խոշոր սուպերմարկետներում, այնպես էլ փոքր ու միջին խանութներում: Տարեսկզբից մինչ օրս 50 արձանագրություն է կազմվել: Խախտումների մասին տեղեկատվությունն անմիջապես ուղարկում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

«Օրենսդրությամբ սահմանված է, որ ժամկետանց ապրանքը արդեն իսկ վտանգավոր է: Վտանգավոր է նաև այն սննդամթերքը, որը չունի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր և որի լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ այն վտանգավոր է: Իսկ վտանգավոր սննդամթերքը ենթակա է շուկայից հետ կանչման և ոչնչացման»,- ասում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը:

2023թ. այս ամիսների ընթացքում Երևանում ավելի քան 7.5 տոննա ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել: Լինում են նաև դեպքեր, երբ մի քանի ժամ ստուգումից հետո որևէ խախտում չի հայտնաբերվում, ինչն էլ քաղաքային իշխանությունը համարում է իր աշխատանքի ամենակարևոր արդյունքը: «Եղել է անգամ դեպք, երբ տնտեսվարողը, իմանալով, որ ապրանքը ժամկետանց է, իրացրել է այն ավելի ցածր գնով՝ պատճառաբանելով, թե գնորդն ինքն է որոշում՝ գնե˚լ, թե˚ ոչ»

«Սպառողի իրավունքն է՝ պահանջել, որ ցանկացած պահի ներկայացնեն տվյալ արտադրանքի պիտանելիության ժամկետի վերաբերյալ տեղեկատվություն»,- նշում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը:

Ժամկետանց սնունդը ոչ միայն արգելվում է վաճառել, այլև վտանգում է մարդկանց առողջությունը: Ստուգայցերի ընթացքում տնտեսվարողները զգուշացվում են. «Վաճառողները պարտադիր պետք է ունենան բուժզննության գրքույկներ և լինեն համապատասխան արտահագուստով»: Ստուգայցերը շարունակական են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ