26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ձեռքը մեկնում են նաեւ վրան ձեռնաշղթա հագցնելու համար». Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի մեկնած ձեռքը սեղմելու մասին

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն առցանց հարթակում պատասխանել է քաղաքացիների հարցերից ընտրված 5-ին: Օգտատեր Սյուզանա Հարությունյանին, օրինակ, հետաքրքրում էր՝ Խաղաղության պայմանագրից հետո որտեղ տեղ կգտնեն ոչ հայանպաստ տարածքային զիջումներ, արդյոք պատրա՞ստ են սեղմելու Նիկոլ Փաշինյանի ձեռքը: «Փաշինյանի գործած սխալները արդեն բերել են անդառնալի բազում կորուստների՝ թե՛ մարդկային, թե՛ տարածքային, թե՛ արժեհամակարգային: Այսպես կոչված Խաղաղության պայմանագիրը ենթադրվող նոր զիջումների եւ Հայաստանը ներկայացնող ղեկավարի ստորագրությունը դրանց տակ այդ կորուստները լեգիտիմացնելու, հայկական ազգային շահերի վրա տապանաքար դնելու հանցավոր գործարք են լինելու»,-հարցին պատասխանել է Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով. «Բարեվարքությունից ելնելով՝ կարելի է տարբեր ձեռքեր սեղմել, բայց դա չի նշանակելու, որ մեղավորները կարող են խուսափել արդարադատությունից: Ի վերջո, ձեռքը մեկնում են նաեւ վրան ձեռնաշղթա հագցնելու համար: Հանուն երկրի երկարատեւ կայունության եւ իրական խաղաղության՝ Փաշինյանին պետք է հեռացնել իշխանությունից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

aravot.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ