12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Վահան Բաբայանը հասկանում է բարդությունը, բայց պատրաստ է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարություն է տարածել, որտեղ հայտնում է, որ կուսակցության մամլո խոսնակի պարտականությունները դրվել են իր վրա:

«Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք իմ գործընկեր Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնից։ Կուսակցության նորընտիր ղեկավարության կողմից այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է ինձ։ Ես հասկանում եմ, որ կուսակցության համար այս դժվարին ժամանակահատվածում իրոք բարդ եւ պատասխանատու աշխատանք է սպասվում, սակայն պատրաստ եմ աշխատել։

Շնորհակալ եմ Նաիրա Զոհրաբյանին եւ մյուս գործընկերներիս վստահության համար, շնորհակալ եմ Տիգրան Ուրիխանյանին կատարված հսկայածավալ աշխատանքի համար, շնորհակալ եմ նաեւ արդեն ստացվող շնորհավորանքների համար։

Հուսով եմ նաեւ, որ մեր լրագրող գործընկերները այսուհետ կտարածեն միայն հավաստի տեղեկատվություն՝ կուսակցության պատասխանատու անձանց եւ անձամբ իմ հետ ճշտելուց հետո, որպեսզի մեր աշխատանքը լինի արգասաբեր եւ արդյունավետ, քան զբաղվենք հրապարակվող լուրերի հերքմամբ»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ