13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Կգնան սահմանադրական բարեփոխումների

«Ոչ ես, ոչ իմ կուսակցությունը որևէ մեկի հետ ոչ նախկինում, ոչ հիմա անձնական հաշիվներ չունի, մեր պայքարը միշտ եղել է բացառապես երևույթների դեմ»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք քննադատում ենք մարդու ասելիքը, գործը, ոչ թե ասում ենք՝ քո սանրվածքը դուրս չի գալիս, ուրեմն դու վատն ես: Ընդդիմությունը ևս պետք է այդպես վարվի»:

Շարմազամովը չցանկացավ պատասխանել հարցին, թե ինչպիսի ընդդիմություն կամ քաղաքական ուժ կդառնա ԲՀԿ-ը, ասաց` ժամանակը ցույց կտա: «Միայն մի բան կարող եմ փաստել՝ այսօր ընդդիմության դաշտում շատ ավելի օրակարգային հարց է ներքին պայքարը ընդդիմադիր տարբեր թևերի միջև, որովհետև այսօրվանից իրենց մոտ սկսվում է նախապատրաստությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:

Մարդիկ պետք է ընդդիմադիր ճակատում դիրքավորվեն, ու պայքար կլինի տարբեր ընդդիմադիր ուժերի միջև՝ ընդդիմադիր էլեկտորատի ձայներին տիրանալու համար»: 

Հարցրին` Շարմազանովը վերահաստատում է, որ բոլոր ճանապարհները առաջիկա տասը տարիներին անցնելու են Մելիք Ադամյանով. «Ես չեմ վերահաստատում, կյանքն է հաստատում, որ ՀՀԿ-ն ամենաազդեցիկ ու առաջատար քաղաքական կուսակցությունն է՝ մեր թերություններով, մեր պրոբլեմներով հանդերձ»:

ԱԺ փոխխոսնակը գտնում է, որ գալիք ընտրություններին էլ ամենամեծ շանսերն ունի ՀՀԿ-ը, սակայն մինչ այդ հնարավոր է գնան սահմանադրական բարեփոխումների: Մոտ ապագայում ավելի մանրամասն հանրությունը կտեղեկացվի, թե ինչ գործընթացներ են լինելու:

«Մեր նպատակը ոչ միայն մեր կուսակցության կարծիքն արտահայտելն է, մեր խնդիրն է, որ լինի քննարկում, կոնսեսուս: Մարտին նախագահն իր վերջնական կարծիքը կասի: Մենք գտնում ենք, որ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա, դրանք ինքնանպատակ բարեփոխումներ չեն»:  

Հարցին, թե ՀՀԿ-ը ավարտել է քննարկումները այլ քաղաքական ուժերի հետ՝ կապված սահմանադրական բարեփոխումների հետ, Շարմազանովը բացասական պատասխան տվեց:

ԱԺ փոխնախագահը խոսելով մյուս կուսակցություններից ՝ նկատեց, որ ՀՅԴ-ն է գաղափարական կուսակցություն, «Ժառանգությունն» էր, ՀԱԿ-ի դեպքում երևաց նրա «կարապի երգը»: «Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն էլ ցույց տվեց, որ ՀԱԿ-ը վերածվել է մարգինալ ուժի»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ՀՀԿ խոսնակը հիշեցրեց, որ առաջին ու երկրորդ համարները դուրս են եկել. մեկը քաղաքականությունից, մեկը՝ կուսակցությունից, որոշ պատգամավորներ ևս: Շարմազանովը հաջողություն մաղթեց բոլոր քաղաքական ուժերին ու նկատեց. «Մենք պետք է զերծ մնանք այն գավառական մտածելակերպից, որ ընդդիմությունը վատն է, իշխանությունը՝ լավը, կամ հակառակը: Չի լինում այդպես»:  

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ