24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սրբություն չճանաչող մարդու ասածները մեկնաբանե՞մ. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանից. Առավոտ

«Դիլետանտ, ոչ մի սկզբունք, սրբություն չճանաչող մարդու ասածները մեկնաբանե՞մ»,- այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանի ելույթին Բագրատ սրբազան Գալստանյանը: Նա ասաց, որ վարչապետի ելույթներն առհասարակ չի լսում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Հայ Առաքելական եկեղեցին իր ավանդույթով ուղղակի ամենամեծ ու եղկելի թշնամիներից մեկն է համարում Պապ թագավորին, բայց ի՞նչ է արել այդ մարդը: Նա նախ Հայ Առաքելական եկեղեցու ինքնուրույնությունը եւ անկախությունն է ապահովել, որովհետեւ Պապ թագավորից առաջ մեր կաթողիկոսները կնքվում էին Կեսարիայում, Պապ թագավորն ասաց՝ մենք պետություն ենք, ինչու պետք է մեր կաթողիկոսները ուրիշ տեղ օծվեն կամ հաստատվեն, մե՛նք մեր կաթողիկոսին կընտրենք…

Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, որ գրել է Պապ թագավորի մասին, պատմության մեջ ես կլինեմ հերթական Նեռը, սրբապիղծը, դավաճանը, հողատուն, իսկ եթե այդ պատմությունը կգրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային ուղենիշը եւ արժեքը Հայաստանի Հանրապետությունն է, կասի որ մարդը բոլոր ջանքերը գործադրեց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն»:

Հիշեցնենք, պատմաբան Մենուա Սողոմոնյանը համոզմունք էր հայտնել, որ Փաշինյանի այդ ելույթը սուր կողմով նաեւ ուղղված էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ. «Վկայակոչելով մարդկանց, որոնք գրել են հայոց պատմությունը, բնականաբար, այն ժամանակ եկեղեցին էր գրում պատմությունը եւ փաստ չէ, թե այդ տողերը, որ գրվել են ու Պապ թագավորին բնորոշել են, ինչ է եղել, ինչի համար է եղել, համենայնդեպս, 4-րդ դարի իրողություններն ու 4-րդ դարում պատմություն գրելը համեմատել 21-րդ դարի իրողությունների հետ ու 21-րդ դարում պատմություն գրելու հետ, սրիկայություն է պարզապես»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ