28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Սամվել Բալասանյանի ճակատն այլեւս մաքուր է

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը դուրս է գալիս ԲՀԿ-ից: Այս մասին նա հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.

Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը, այլեւս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: Միաժամանկ լինելով ապաքաղաքականացված կառույցի ղեկավար՝ նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Ուզում եմ մատնանշել հետագա համագործակցության պատրաստակամությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ բոլոր քաղաքական ուժերի հետ՝ քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման եւ Գյումրիին նոր կարգավիճակ տալու համար՝ ի շահ Գյումրիի եւ գյումրեցիների»:

Հիշեցնենք, նախկին ՕԵԿ-ական Բալասանյանը ժամանակին հայտարարում էր, թե իր ճակատին «Բարգավաճ Հայաստան» է գրված:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ