22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում ամեն 4-րդ մարդը նրան համարում է դավաճան

2021-ի խորհրդարանական ընտրություններին «Քաղպայմանագիրն» ընտրողներին ներկայացավ նախընտրական ծրագրով, որտեղ առանձին բաժնով ներկայացրել էր արցախյան հիմնախնդիրը եւ նշել իրենց անելիքներն առաջիկա 5 տարիների ընթացքում։

Գրել էին, որ Արցախը կարեւոր դեր պետք է ունենա նաեւ տարածաշրջանային կայուն միջավայրի ձեւավորման եւ տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման ծրագիրը կյանքի կոչելու համար, եւ ոչ մի ծրագիր չի կարող իրականացվել «Արցախի անվտանգային եւ կենսական շահերի հաշվին»։

Այսօր՝ ընտրություններից 3 տարի անց, Արցախը հայաթափված է։ ՔՊ-ն խաբե՞լ է իր ընտրողներին։ Զրուցել ենք ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։

«Տրամաբանությունը հետեւյալն է․ Փաշինյանը 21 թվականից խաբել է ՀՀ քաղաքացիներին՝ խոստանալով Մադրիդյան սկզբունքների հիման վրա լուծել արցախյան հիմնախնդիրը՝ ազատագրել նաեւ Հադրութը, Շուշին։ Բայց Փաշինյանը, ով բանակցում էր Մադրիդյան սկզբունքներին հակառակ սկզբունքներով, հետագայում կասկածի տակ դրեց՝ չարախոսեց, վատաբանեց Մադրիդյան սկզբունքները։ Եթե այդ սկզբունքները վատն էին, ինչի՞ էր բանակցում այդ ծրագրով։ Երկրորդը` Շուշիի մասով, երբ արտահերթ ընտրություններից 2 ամիս անց Արարատ Միրզոյանն ԱԺ-ում իմ հարցին ի պատասխան խուսափեց Շուշին եւ Հադրութը համարել օկուպացված, բառիս բուն իմաստով` հրաժարվեց, եւ դա՝ Երեւանում, ոչ թե այլ երկրում, այլ քաղաքում։ Ես վստահ եմ՝ ժողովրդի այն հատվածը, որն իր ձայնը տվել է Փաշինյանին, այդ խաբեության համար պատասխան է պահանջելու, եւ խոսքն այս պարագայում ոչ միայն այն մասին է, որ, ըստ սոցիոլոգիական հարցումների, ՀՀ-ում ազգաբնակչության 25%-ը Փաշինյանին համարում է դավաճան, այսինքն` Հայաստանում ամեն 4-րդ մարդը նրան համարում է դավաճան, եւ սա, խնդրում եմ, եկեք չշփոթենք Փաշինյանի ռեյտինգի հետ, որն էլ ավելի ցածր է։ Այս փաստերի համադրումից ակնհայտ է, որ Փաշինյանն իրավունք չունի բանակցել ՀՀ-ի անունից»։

– Իրավական ինչ-որ մեխանիզմներ կա՞ն, որով հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել Փաշինյանին, նրա քաղաքական թիմին, որ չեն իրականացրել իրենց նախընտրական խոստումները։

– Նախընտրական ծրագիրը կյանքի չկոչելու համար իրավական մեխանիզմներ չկան, որով հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել։ Կա մեկ հնարավորություն, որի մասին ընդդիմությունը միշտ խոսում է, այն է՝ Փաշինյանին անվստահություն հայտնելն է։ Անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ է փողոցի աջակցությունը։ Եթե պահանջը դրվի քվեարկության, եւ 72 ժամվա ընթացքում տապալվի այս պրոցեսը, այլեւս 1 տարի չենք կարողանալու այս պահանջով երկրորդ անգամ դիմել։ Այս հարցը կմեկնարկենք այն ժամանակ, երբ 100%-ով վստահ լինենք, որ կհասնենք հաջողության։ Մենք կարող ենք այս հարցում հաջողության հասնել միայն փողոցի ճնշմամբ։

Կարեն Քերիմյան

hraparak.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ