11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ նախագահը Նաիրա Զոհրաբյանն է /վիդեո/

«Բասրգավաճ Հայաստան » կուսակցությունը ունի նոր նախագահ:Քիչ առաջ ավարտված համագումարից հետո այդ մասին ասաց ընտրված նոր նախագահը՝ Նաիրա Զոհրաբյանը: Համագումարին մասնակցող 189 պատվիրակներից Զոհրաբյանի օգտին քվեարկել են 188-ը: Ձեռնապահ է եղել միայն ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

«Ես ներողություն եմ խնդրում  լրատվամիջոցներից, ասելով որ հիմա չենք կարող պատասխանել նրանց հարցերին: Ուզում եմ խոսել այսօրվա համագումարի մասին, Գագիկ Ծառուկյանի մասին: Այն մեծ ավանդը, այն լուման , որ ունեցավ Գագիկ Ծառուկյանը նման հզոր կուսակցության ստեղծման գործում անժխտելի է»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը և հավելեց.

«Այսօր ԲՀԿ-ն հայտարարվեց ընդդիմություն, Ազգային ժողովում  ես կկրկնեմ այդ հայտարարությունը, որ ԲՀԿ-ը ընդդիմություն է: Մենք պետք է փորձենք մեր ծրագրային հիմնադրույթներից չշեղվելով մշակել նոր քաղաքականություն: Մենք հապճեպ քայլեր չենք անելու»,-ասաց Զոհրաբյանը:

Անդրադառնալով  Գագիկ Ծառուկյանի մանդատը վայր դնելուն առնչվող հարցին Զոհրաբյանը ասաց.«Պարոն Ծառուկյանի մանդատի հետ կապված որևէ խոսակցություն չի կարող լինել: Ինձ համար հասկանալի չէ , թե որտեղից է ծագել Գագիկ Ծառուկյանի մանդատը վայր դնելու հարցը»

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ