21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ուղեղի լվացում կամ «պարզաջրում»

Հարցուպատասխան վիդեոֆորմատով ասուլիսն եմ նայում, բովանդակային մասով չեմ անդրադառնա, որովհետև ուղեղի լվացում է կամ «պարզաջրում», միևնույն ժամանակ նաև արհեստական օրակարգի ձևավորում։ Իսկ որոնք են հետևանքները։ Այդ տեսանկյունից ասեմ, հետևյալը՝ ամեն անգամ երբ համապետական մակարդակի մանիպուլյացիա է կազմակեպվում, իսկ դա մանիպուլյացիա է, որն ուղեկցվում է տոտալ քարոզչությամբ, արդյունքում ունենում ենք նման հետևանքներ կամ հասարակական սիմպտոմներ՝ քաղաքացիները պետության անհաջողությունների համար սկսում են մեղադրել հենց իրենց՝ թիրախավորելով միմյանց՝ դրանց պատճառը փնտրելով իրենց մտավոր կարողությունների կամ ջանքերի ձախողման մեջ, կամ «նախկիններ» թեզի տեղապտույտի մեջ:

Արդյունքում անհատը զբաղված է ինքնաարժեզրկմամբ, իսկ պատասխանատուները իրենց մեղքը կիսում են հանրության հետ: Սա է այսօրվա իրականությունը։

Գրում է Վահագն Սարոյանը՝ անդրադառնալով ուղիղ եթերում վարչապետ Փաշինյանի քաղաքացիների հարցերին պատասխանելու ընթացքին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ