30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Նուբարաշենի» սպանությունը կարող է «քիլլեր»-ի կողմից կատարված լինել. iravaban. net

Սպանության վայրում սպանության իրեղեն ապացույցը` զենքը թողնում են պրոֆեսիոնալ մարդասպանները, սակայն ոչ միշտ է այդպես լինում և չի կարելի միանշանակ պնդել, թե սպանությունը կատարվել է «քիլլերի» կողմից. Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը: Նա բացատրեց նաև, որ, սովորաբար, զենքերը թողնում են հենց դեպքի վայրում` հնարավորինս շուտ ազատվելով իրեղեն ապացույցներից: Իսկ եթե զենքը վերցնեն իրենց հետ, և փորձեն մեկ այլ տեղ թողնել, հավանական է, որ րոպեներ անց որևէ մեկը կամ հենց ոստիկան կանգնեցնի նրան ու հայտնաբերվի հանցագործության գործիքը: Ինչ վերաբերում է ինքնին դեպքին, փաստաբանն ասաց.

«Նման իրադարձությունների մասին լսելն ինձ համար ցավալի է, բայց երբ նման դեպքրը տեղի են ունենում մարդաշատ վայրերում, կրկնակի ցավալի է: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ այդ փոխհրաձգությունների ժամանակ բոլորովին կողմնակի անձիք են տուժել»:

Հիշեցնենք, երեկ ժամը 14-ի սահմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ արձակվել են կրակոցներ, որոնց հետևանքով սպանվել է երեք անձ` «Երրորդմասցի Լյովիկ» մականունով հայտնի քրեական հեղինակություն, 43-ամյա Լևոն Ղազարյանը, 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանն ու 30-ամյա Մեսրոպ Նազարյանցը:


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ