27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երեւանը պատասխանել է Բաքվի առաջարկին

Հայաստանի արտգործնախարարությունն է հայտարարություն տարածել, պատասխանել Ադրբեջանի առաջարկին։ Բաքուն նախօրեին տարածված հայտարարությամբ առաջարկել էր խաղաղության գործընթաց քննարկելու համար հանդիպել պետական սահմանին, կամ փոխընդունելի վայրում։

Երևանից հայտնել են, որ նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին է փոխանցվել հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի 6-րդ խմագրությունը, և հայկական կողմը շարունակում է համաձայնագրի տեքստի շուրջ աշխատանքները։ Փոխարենը հայկական կողմը շարունակում է կարծել, որ չնայած բոլոր բարդություններին և մարտահրավերներին կա երկու երկրների միջև խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որը կարող է իրացվել երկուստեք քաղաքական կամքի առկայության պարագայում։

Առաջարկել են նաև սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին։ Վերջին անգամ նման նիստ անցկացվել է ավելի քան մեկ տարի առաջ՝ 2022 թվականին։ Գործող իշխանությունների մեկնաբանությամբ՝ Երևանի այս առաջարկները նշանակում է, որ Երևանը հակված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը շարունակել բրյուսելյան ֆորմատով եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և համաձայն են Ադրբեջանի հետ դեմառդեմ շփումներին, միայն փոխվարչապետների գլխավորած սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների մասով։ Մյուս պաշտոնյաների դեպքում, ըստ «Քաղաքացիական պայմանագրի», Երևանը պնդում է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները լինեն միջնորդավորված։

Տակավին վերջերս Բաքուն հրաժարվել է բանակցությունները շարունակել վաշինգտոնյան ֆորմատով՝ ԱՄՆ-ին մեղադրելով հայամետ դիրքորոշում ունենալու մեջ։ Ռուսական կողմի միջնորդությանն էլ դեմ է Երևանը, արտաքին քաղաքական վեկտորը փոխելու իր քաղաքականության ծիրում, ուստի և Հայաստանը շարունակում է պնդել բրյուսելյան հարթակի արդյունավետությունը։ Թեև Բաքուն սկզբունքորեն դեմ չի արտահայտվել Բրյուսելին, բայց Բաքվում էլ վերապահումներ ունեն Եվրոպայի մասով և կարծում են, որ դա էլ կարող է խնդիրներ հարուցել իրենց համար։ Առայժմ հստակ չէ, թե ինչ վերջնական համաձայնության կհանգեն կողմերը, բայց հարցն այն է, որ դեռ նույնիսկ խաղաղության դարաշրջանի սկզբնական փուլում չենք գտնվում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ