11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՓՄՁ սուբյեկտներին տրվելու է նաև ուղղակի վարկավորում

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության 2015 թվականի ծրագրին: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ նախագծով ընդգծվում են այն ուղղություններն ու նպատակները, որոնք առանձնացվել են ՓՄՁ ոլորտի համար 2015թ-ին. դրանք թվով ինն են: «Այս գործիքներից առաջինը և կարևորը ՓՄՁ սուբյեկտներին տրվող աջակցությունն է՝ ենթակառուցվածքների պահպանման և ամրապնդման ուղղությամբ: Այս ուղղության համար պետական բյուջեից նախատեսված է 150 մլն դրամ: Երկրորդ ուղղությունը ՓՄՁ սուբյեկտների գործարար ուսուցողական աջակցության կարողությունների զարգացումն է»,-ասաց նա:

Երրորդ ուղղության դեպքում  կարևորել են ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՓՄՁ սուբյետտներին տրամադրվելիք խորհրդատվական աջակցությունը: «Այս ուղղությամբ աշխատանքները պետք է ավելի ակտիվացնենք՝ ելնելով օրենսդրական փոփոխություններից: Պետք է նաև շարունակվի այն աշխատանքը, որը կատարվում էր մինչ ԵՏՄ-ին անդամակցությունը: Շարունակվելու է նաև ՓՄՁ-ներին տրվող ֆինանսական աջակցությունը՝ վարկային երաշխավորություննեի տրամադրում, սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցության վարկային երաշխավորության տրամադրում, գործարար նախաձեռնությունների աջակցություն»,-ասաց նա:

Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ՓՄՁ սուբյեկտներին տրվելու է նաև ուղղակի վարկավորում և ֆինանսական կապիտալի ավելացում է լինելու, բայց նախապատվությունը տրվելու է մարզերում և սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալողներրին: Վարչապետը հորդորեց հետևել, որպեսզի վարկավորումը իրականացվի թափանցիկ ու արդար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ