28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Հայաստանը` հանքարդյունաբերության ոլորտում կազմակերպվող միջազգային համաժողովին

Մարտի 1-ից 4-ը աշխատանքային այցով Կանադայում էր գտնվում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու Տորոնտոյում կազմակերպվող հանքարդյունաբերության ոլորտում ամենամյա խոշորագույն միջազգային համաժողովին։

Պատվիրակությունն այցելեց համաժողովի շրջանակներում կազմակերպված առևտրային ներկայացումներին և ուսումնասիրեց Հայաստանում գործող մի շարք ընկերությունների տաղավարները, որոնց թվում էին «Dundee Precious Metals», «Lydian», «Centerra Gold» հանքարդյունաբերող կազմակերպությունները։

Նախարար Զախարյանը ելույթով հանդես եկավ «Price Waterhouse Coopers» խորհրդատվական ընկերության կազմակերպած միջոցառմանը, որին մասնակցեցին հանքարդյունաբերական համաժողովին ներկա գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները։ Նախարարը մանրամասն ներկայացրեց ՀՀ հանքարդյունաբերական դաշտը, ներդրումային հնարավորությունները և հրավիրեց միջազգային ներդրող հանրությանը` ներդրումներ կատարել Հայաստանում։

Այցի ընթացքում մասնավոր հանդիպումներ տեղի ունեցան ինչպես Հայաստանի տարածքում արդեն իսկ գործող, այնպես էլ տեղակայվելու հետաքրքրություն ցուցաբերող հանքարդյունաբերական ընկերությունների հետ։

Պատվիրակությունը մասնակցեց նաև համաժողովի շրջանակներում կազմակերպվող հանքարդյունաբերական գիտաժողովին, որի ընթացքում ելույթով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը։ 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ