27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայհոյել ու հարվածել է պարեկներին. բերման է ենթարկվել Վայքի նախկին քաղաքապետի որդին

Նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:10-ի սամաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց Ձորի վաշտի պարեկն ահազանգել է, որ Վայքից դեպի Ջերմուկ միջպետական ավտոճանապարհին՝ բեռնատար ավտոմեքենաների կայանատեղիի հատվածում կանգնեցրել է Reno մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի գոտկատեղի աջ հատվածում կասկածելի իր է եղել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենան կանգնեցվել է տեխնիկական զննություն անցած չլինելու պատճառով: Վարորդը, դուրս գալով ավտոմեքենայից, ձախ առջևի դռան գրպանիկից կասկածելի իր է վերցրել և մտցրել իր բաճկոնի գրպանը, ապա վարորդը վազել է ճանապարհի հակառակ կողմը և գրպանից հանել փաթեթը, ապա ոստիկանների հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ, ու փաթեթեը նետել գետը:
Պարեկները, տեսնելով, որ նա չի ենթարկվում իրենց կանգառ հրահանգին, հետապնդել և փորձել են բռնել, սակայն նա դիմադրել է, ձեռքերով և ոտքերով հարվածել է պարեկներից մի քանիսի մարմնի տարբեր մասերին, ապա իր ավտոմեքենայով դիմել փախուստի:

Կայքի տեղեկություններով՝ պարեկները կարճ ժամանակում պարզել են, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Վայք քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Սիմոն Ավետյանի անվամբ: Որոնողական աշխատանքների արդյունքում Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 53 շենքի բակում նրանք հայտնաբերել են նշված ավտոմեքենան եւ վարորդին:
Արդեն տեղում պարեկները եւ օգնության եկած իրենց գործընկերները փորձել են վարորդին տեղափոխել ոստիկանության Վայքի բաժին, սակայն այդ ընթացքում շենքի բակում գտնվող մոտ 10 տղաներ խոչընդոտել են պարեկների աշխատանքը: Նրանցից մեկին՝ Վայք քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Գևորգ Հարությունյանին, եւ Reno-ի վարորդ 32-ամյա Ս. Ավետյանին պարեկները բռել եւ տեղափոխել են ոստիկանության Վայքի բաժին:
Կայքի տեղեկություններով՝ ձերբակալվածներից Ս.Ավետյանը Վայքի նախկին քաղաքապետ Թարո Ավետյանի տղան է: Ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ