25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վախ, ամեն տեղ վախ

Վախ մի՛ ունեցիր: Վախը վատ բան է.

«Կատարյալ Սերը, դուրս է վանում վախը»: Վախի համար տեղ չկա այն սրտի մեջ, ուր Ես Եմ բնակվում: Վախը փչացնում է հույսը: Վախը չի կարող գոյություն ունենալ այնտեղ, ուր Սեր կա. կամ այնտեղ, ուր Հավատք կա:

Վախը աշխարհի անեծքն է: Մարդը վախենում է չքավորությունից, մենակությունից, անգործությունից, հիվանդությունից: Շատ, անչափ շատ են մարդու վախերը: Մի ազգը վախենում է մի այլ ազգից: Վախ, ամեն տեղ վախ:

Պայքարեք վախի դեմ այնպես, ինչպես ժանտախտի դեմ կպայքարեք: Դուրս նետեք այն ձեր կյանքից. դուրս նետեք այն ձեր տներից: Պայքարեք նրա դեմ առանձին, պայքարեք նրա դեմ հավաքական ուժերով: Երբեք վախ մի՛ ներշնչեք. չար դաշնակից է նա: Մի՛ներշնչեք պատժի վախ և ոչ էլ՝ մեղադրանքի:

Այն գործերում, ուր գործվում է Իմ այս թշնամին, արժանի չէ Իմ գործը կոչվելու. հեռու վանեք այն ձեզնից: Դրա փոխարեն, ջանացեք ձեռք բերել մի ավելի լավ բան: Խնդրեք այդ նոր բանը Ինձնից, և Ես կտամ ձեզ:

Հրաչյա Հարությունյանի հանրագրից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ