Ծառուկյանը «չի մարսի»

«Գագիկ Ծառուկյանի անձի հարցը լուծեցին, բայց կարծում եմ, որ այդ պրոյեկտն իշխանությունը կշարունակի օգտագործել»,-Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Ըստ նրա՝ այսօրվա ԲՀԿ համագումարից հետո իշխանությունը կօգտագործի այս կուսակցությանը որպես իր «ընդդիմություն», որը անհրաժեշտ կլինի առաջիկա ընտրություններին, ինչպես և ՕԵԿ-ի դեպքում է:
Իսկ Գագիկ Ծառուկյանը կմնա քաղաքականության մեջ հարցրինք. «Վերջին գործընթացներին հետևելով՝ կարող ենք ենթադրել, որ նա դուրս է մղվում քաղաքականությունից: Կարող է հետո վերադառնալ ինչ-որ հարմար պահի, որովհետև վերջը նրան նսեմացրին, ու ամեն մարդ մի ձևով է ընդունում: Մեկը կարող է ընդունել ու ապրել, մեկը կարող է ժամանակավորապես ընդունել, չմարսել ու փորձել համարժեք պատասխան տալ»:
Մակեյանի խոսքով՝ «եռյակը» պետք է պատրաստ լիներ սրան, պետք է հաշվարկեր, որ իշխանությունը շատ արագ է գործելու, եւ գործողություններ ձեռնարկեր 2014-ին և 2015-ին: «Ինչքան Գագիկ Ծառուկյանն է մեղավոր, այնքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչ-որ չափով նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը խորթ եղբոր կարգավիճակ ունի: Այս առումով համարում եմ, որ բուրժուադեմոկրատական հեղափոխությունը չսկսված տապալվեց առաջնորդների պատճառով»,-եզրափակեց նա: