11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ծառուկյանը կհրաժարվի ԲՀԿ նախագահի պաշտոնից. Օսկանյանն էլ դուրս կգա ԲՀԿ-ից

Նաիրա Զոհրաբյանն է լինելու ԲՀԿ նախագահը, ես կողմ եմ, որովհետև ինքը քաղաքական այն ֆիգուրն է, որ կարող է կուսակցություն ղեկավարել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ ԲՀԿ-ը պետք է հաշվի առնի քաղաքական իրողությունները: «Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է»,-նկատեց նա ու հավելեց, որ Գագիկ Ծառուկյանը վաղվա համագումարում կհրաժարվի կուսակցության ղեկավարի պաշտոնից: «Ինքը երևի կուսկացության մեջ կմնա»,-նկատեց նա: Մելքումյանի խոսքով՝ Վարդան Օսկանյանն էլ կլքի ԲՀԿ-ը: 

Նրա խոսքով՝ կուսակցությունում կձևավորվեն կոլեկտիվ որոշումներ ընդունելու մեխանիզմներ, որոնք պետք է փորձեն գնալ բոլոր իրողությունները հաշվի առնելու ճանապարհով: «Այսինքն՝ եղել է փոփոխություն, պետք է փորձենք մնալ քաղաքական մրցապայքարի դաշտում և արժանապատիվ կերպով շարժվել առաջ»,- ասաց նա:

Միքայել Մելքումյանը նաեւ նշեց, որ Գագիկ Ծառուկյանն ինքն է կարծում, որ այս փուլում պետք է մի կողմ կանգնի, որպեսզի ցնցումային իրավիճակներ չառաջանան: Հարցին, թե ի՞նչ կարգավիճակ է ունենալու ԲՀԿ-ում Ծառուկյանը, նա պատասխանեց, որ կմնա կուսակցության անդամ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ