28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Անհրաժեշտ է գոնե ճշգրտել բանավոր տրման մեխանիզմի և դրա հնարավոր ապացուցման խնդիրը

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հարակից զեկուցող Արփինե Հովհաննիսյանը ողջունեց նախագիծն ու կարևորեց այն: Ամեն դեպքում նա նկատեց՝ պարզաբանումների կարիք կա: «Սահմանվում է, որ տվյալների սուբյեկտի համաձայնությունը համարվում է տրված, և մշակողն այն մշակելու իրավունք ունի  երբ տվյալների սուբյեկտն իր կամքով օգտագործելու նպատակով բանավոր փախանցում է իր անձնական տվյալների մասին տեղեկությունը: 

Թեև կյանքում կարող եմ պատկերացնել ինչ իրավիճակի մասին է , բայց այդուհանդերձ կարծում եմ, որ կա որոշակի ճշգրտման, քանի որ նույն հոդված 7-րդ մասն ասում է, որ տվյալների սուբյեկտի համաձայնութունը պետք է տրվի գրավոր կամ էլեկտրոնային տարբերակով ՝ հաստատաված էլեկտրոնային և թվային ստորագրությամբ: Այստեղ անհրաժեշտ է գոնե ճշգրտել բանավոր տրման մեխանիզմի և դրա հնարավոր ապացուցման խնդիրը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նա հաջորդ խնդիրը համարեց տարանջատում մտցնելը՝ հանրային գործիչների և քաղաքացիների մեջև՝ ընդգծելով, որ չի հասկանում պատճառը: «19-րդ հոդվածի 10-րդ կետով՝ տվյալների սուբկետի մահվան դեպքում մենք թույլ են տալիս տվյալները առնաց նրա համաձայնություն մշակվեն, եթե ներառում է նրա անունը, սեռը ծննդյան և մահվան ամսաթվերը, իսկ ադեն մշակույթի արվեստ, գիտության, կրթության և հանրային բնագավառների գործիչների դեքպում թույլ են տալիս նրանց վերաբեյալ ցանկացած անձնական տվյալի հրապարակում և 50 տարի հետո մշակել առանց որևէ համաձայնության»,-ընդգծեց պատգամավորը:  Ըստ նրա՝ հնարավոր է, որ մահացած անձի իրավահաջորդները չեն ցանականում հրապարակել որոշ տեղեկություններ, քանի որ այն կարող է արատավորել վերջիններիս անունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ