Աշխարհի Մեծերը՝ Աստծո մասին
«Եթե դուք խորախորհուրդ մտորումներ եք ունենում գիտական հարցերի շուրջ, ապա այդ գիտությամբ անխուսափելիորեն գալիս եք դեպի հավատն առ Աստված, և համոզվում եք, որ գիտությունը կրոնի բարեկամն է և ոչ թե թշնամին:
Գիտության ամրոցի աշտարակի գագաթից երևում են Աստծո մեծագործությունները:
Մենք նվաճում ենք գիտությունը բարձունք առ բարձունք, և մեր դեմ բացվում են առինքնող ու գեղեցիկ տեսարաններ, բայց մենք չենք տեսնում նպատակը, չենք տեսնում հորիզոնը, որովհետև հեռվում նորանոր բարձունքներ են և նոր ու ավելի ընդարձակ տարածություններ: Բայց ամեն մի նվաճված բարձունք խորացնում է գիտակցումն այն գերբնականի, որի մասին վկայում է ամեն մի գիտական հայտնագործություն. «Մեծ են Տիրոջ գործերը, շատ խորն են Նրա խորհուրդները»»:
Ջոզեֆ Ջոն ԹՈՄՍՈՆ – (1856-1940), անգլիացի ֆիզիկոս,, Լոնդոնի թագավորական ընկերության նախագահ (1915-1920), հայտնագործել է էլեկտրոնը և որոշել նրա լիցքը: Մետաղների էլեկտրոնային տեսության հիմնադիրներից մեկը: Առաջարկել է ատոմի առաջին նմուշօրինակներից (մոդելներից) մեկը (1903): Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկայից (1906):