12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ո՞րն է ընդդիմության թերությունը

«Ես չեմ համարում, որ Հայաստանում եղել է ընդդիմություն: Ընդդիմություն նշանակում է քաղաքական կառույց է` հիմված գաղափարական ինչ-որ դրույթների վրա: Ընդդիմությունը, որը  փոշիացավ, գաղափարական հիմքեր չուներ: Եթե պայքարը պայաքրաը չունի գաղափարական հիմքեր, քաղաքական պայքար համարել այն չի կարելի, այն պայքար էր իշխանությունը վերցնելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց  պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Շիրխանյանի դիտարկմամբ հաշվի առնելով, որ ընդդիմության շարքերում հավաքվել էին խիստ տարբեր հայացքների տեր մարդիկ, և քաղաքական պայքարի ու գաղափաների ընդհանրություն լինել չէր կարող, պետք էր նախօրոք ենթադրել, որ վախճանը հենց այդպիսին էլ լինելու էր:

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը  այս առնչությամբ այլ կարծիք ունի: Նա կարծում է, որ ընդդիմություն միշտ կլինի ու եղել է, խնդիրը նրանում է, թե ինչ առանցքի շուրջ է համախմբվում այդ ընդդիմությունը` գաղափարային թե  նպատակային:

«Եթե կա իշխանություն, կա դժգոհ մասսա, եթե կա դժգոհ մասսա, կա ընդդիմություն: Խնդիրը նրանում, թե ինչին է ձգտում ընդդիմությունը»,-ասաց Ալեքսանյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ