24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ազգային ժողովը բարդ ընտրության առաջ է կանգնած. Հրապարակ

Ազգային ժողովը բարդ ընտրության առաջ է կանգնած։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի թափուր տեղի համար այնպիսի թեկնածություններ է ներկայացրել, որ ՔՊ-ականների համար հեշտ չի լինելու ընտրություն կատարել, թե իշխանության «սրտի» հատկապես որ դատավորին անցկացնեն։ Իհարկե, որոշողն ուսապարկերը չեն, նրանց կասվի, թե ում ընտրեն, սակայն պետք է հիմնավորեն՝ ինչու սրան եւ ոչ թե մյուսին։

Թեկնածուներից մեկը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ավելի ճիշտ՝ ստվերային նախագահ Ռուբիկ Մխիթարյանն է, ով Կարեն Անդրեասյանի ու Նիկոլ Փաշինյանի թեկնածուն էր՝ ԲԴԽ դատավոր-անդամի թափուր պաշտոնի համար, սակայն դատավորներն ընտրեցին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին։ 2018-ից այս կողմ քաղաքական հնչեղություն ունեցող որոշ գործեր քննել է Ռուբիկ Մխիթարյանը. նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Արմեն Չարչյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ այլոց կալանքի որոշումները տվել է Ռուբիկ Մխիթարյանը: Երկրորդ թեկնածուն Երեւանի քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանն է՝ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործով դատավորը, որը չխորշեց զոհվածի մորը կալանք տալուց։
Թեկնածուների մեջ է նաեւ Վերաքննիչ դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, ում վճռով ազատ արձակվեց ՔՊ-ական նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը: Մարաբյանի մեկ այլ որոշման տեքստում նաեւ արձանագրվել է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի արարքում բացառվում է փողերի լվացման մասով հիմնավոր կասկածի առկայությունը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ