22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Այս միջոցո՞վ են ուզում Ռոբերտ Քոչարյանին ուղարկել թոշակի». Զ. Փոստանջյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին »ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց, թե նման չափի կենսաթոշակ սահմանելու համար արդյոք հաշվի առել են, թե նրանք այդ գումարի կարիքն ունեն, թե ոչ:

«Որքան գիտեմ՝ բարեկեցիկ են ապրում՝ հաշվի առնելով, որ 1մլն-ից ավելի մարդ աղքատության մեջ է ապրում, ինչո՞ւ եք այս նախագիծն արտահերթով բերել»,-հարցրեց նա և ապա հավելեց, թե միգուցե այս միջոցով են ուզում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղարկել թոշակի: Նա նաև հարցրեց, թե դրամով քանի մլն է կազմելու այդ գումարը 10 տարվա կտրվածքով: Նախարարը նշեց, որ օրենքն ուժի մեջ է 96 թ-ից, ուղղակի այս դեպքում դառնում է ցմահ:

Ինչ վերաբերում է բարեկեցիկ ապրելուն, ապա ըստ նախարարի՝ սա սոցիալական աջակցության ձև չէ, որ գնահատեն, այլ նախագահի ինստիտուտի համար է սահմանված, ինն ընդունված է քաղաքակիրթ աշխարհում: Իսկ թե ինչքան է կազմում մինչ այսօր վճարված կենսաթոշակի գումարը և արդյոք նախագահներից դիմում չի եղել, որ խնդրեն իրենց չվճարեն, նախարարը նշեց, որ նախագահի թոշակը ներկայումս կազում է 320 հազար դրամ: Ինչ վերաբերում է դրա օգտագործմանը, ապա Արտեմ Ասատրյանը շեշտեց, որ դա իրենց խնդիրը չէ, բայց վստահ են, որ օգտագործվում են բարեգործական նպատակներով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ