Մեկ հիմնական ու կարևոր հարց ունի կառավարությունը. ԲՀԿ պատգամավոր
_1425380887.jpg)
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների նախագիծը համարվում է «բազմաչարչար»: «Բազմաչարչար է և օրինագիծը, որը բազմաթիվ կքերի, բողոքների տեղիք տվեց, և բազմաչարչար է նաև այն խավը՝ ՓՄՁ ներկայացուցիչներն, ովքեր պայքարեցին նախագծի նախնական տարբերակի դեմ»,-այսօր Աժ նիստի ժամանակ ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ այսօր հայաստանյան պայմաններում ամենախոցելի խավը փոքր ու միջին ձեռնարկատերերն են, և «եթե մեք գնանք սխալ ճանապարհով ու վնասենք այս խավին, մեծ վնաս կլինի և երկրին, և տնտեսությանն ընդհանրապես»,-նկատեց նա: Մարգարյանի խոսքով՝ նախագծի հիմքում կան և լավ, և վատ բաներ: «Լավ է, որ երկար պայքարից հետո ընդունվեց տարբերակված և կամավոր մոտեցումը, որ որևէ ներկայացուցիչ ինքն է ընտրում ինչով գնալ՝ փաստաթղթավորված մեկ տոկոսով կամ ոչ փաստաթղթավորված այլ տոկոսով, դա հինգ տոկոսն է»:
Դրական է նաև ստվերից դուրս գալու տնտեսական խթաններն՝ ըստ պատգամավորի: «Բացասական բան ևս կա օրենքի մեջ. դա այն է, որ այնուամենայնիվ տեղի է ունեցել հարկային տոկոսադրույքի բարձրացում՝ 3.5-5%»,-շեշտեց նա: Մարգարյանը ողջունելի համարեց, որ կառավարությունը գնաց զիջումների՝ ի օգուտ բողոքականների: «Ես կարծում եմ, որ ստվերի դեմ պայքարը լավ բան է, բայց դա չպետք է լինի փոքր և միջին ձեռնարկությունների հաշվին, չպետք է լինի նրանց դեմ հանելով խոշորի դեմ պայքարի: Այսօր կառավարությունն ունի այս բնգավառում լուծելու հիմնական ո կարևոր հարց, այն է խոշորի կողմից բաց թողնելն ապրանքների ինչպես է լինում, որովհետև եթե մուծվում է մեխանիզմ, որ այնտեղից նորմալ թղթերով բաց են թողնվում, շեմի պարագայում որևէ մեկին արդեն անիմաստ է գնալ առանց թղթի աշխատելու»,-ասաց ԲՀԿ պատգամավորը:
Նա խմբակցության անունից հայտարարեց, որ դեռևս վերջնական որոշում չկա, և վաղը քվեարկությունից առաջ կհայտարարեն իրենց որոշման մասին: