01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ով կփոխարինի Մաթեւոս Ասատրյանին. Հրապարակ

Նախօրեին կյանքից անժամանակ հեռացած ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի փոխարեն մանդատ կստանա ցուցակի հաջորդ համարը՝ Տիգրան Պարսիլյանը, ով 2018-ին նշանակվել էր Արարատի փոխմարզպետ՝ հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի տեղակալ, սակայն պաշտոնավարեց մեկ տարի եւ ազատվեց Սարգսյանի որոշմամբ, իսկ մամուլը գրեց, որ Պարսիլյանին Գարիկ Սարգսյանի կողմնակիցները ծեծել են` վերադասին հակառակվելու համար։ Գարիկ Սարգսյանն էլ չհերքեց միջադեպի մասին լուրերը՝ վերապահումով, որ ինքը տեղյակ չի եղել իր օգնականի եւ փոխմարզպետի վիճաբանությունից։
Պարսիլյանն այժմ ԱԺ-ում զբաղեցնում է Ավտոմատ կառավարման եւ տեղեկատվական համակարգերի վարչության պետի պաշտոնը, անցած տարի հանձնաժողովի փակ նիստում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի հաջորդ օրը համացանցում հայտնված՝ ընդդիմադիրի «փախուստի» հայտնի տեսանյութը, որը, ըստ կարծիքների, մոնտաժված էր, հենց նրա ղեկավարած վարչությունից էր արտահոսք եղել

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ