24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բժշկի հարազատները նրա փրկության համար Աստված են կանչում. Առավոտ

Մուրացանի ռազմաբժշկական հոսպիտալում արդեն 3 օր է` կյանքի համար կռիվ է տալիս կիրակի օրը “Հարսանաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանը:

“Առավոտ”-ի հետ  զրույցում Վահեի գործընկերները, որոնք արդեն 2-րդ օրն է կատարվածից ուշքի չեն գալիս, պատմեցին, որ մինչ միջադեպը զինվորական այս բժշկի հսկողության տակ են գտնվել մոտ 40 զինվոր, որոնք բուժվում են հոսպիտալում: Սակայն արդեն 2-րդ օրն է, որ Վահեն նրանց կողքին պառկած է: Ըստ կոլեգաների` Վահեն այս ոլորտի միակ մասնագետն է, որը, կարելի է ասել, բանակի համար այսօր անփոխարինելի գործ է անում: Միջադեպից խիստ ազդված բժիշկները թերթի թղթակցի հետ զրույցում զայրացած ասում էին, որ Պաշտպանության նախարարությունը որեւէ հայտարարությամբ հանդես չեկավ ի պաշտպանություն իր բժշկի. “Եթե այս միջադեպը կոծկվի եւ մեղավորները չպատժվեն, ուրեմն մենք ո’չ պաշտպանության նախարարություն ունենք, ո’չ էլ պաշտպանության նախարար: Եթե այս երկրում զինվորական բժիշկներին, որոնք Ղարաբաղում կռվել ու ծառայել են, հազարավոր զինվորների կյանք են փրկել,  ինչ-որ մեկի “ախրանան” կարող է ոտքերի տակ գցել ու ծեծելով 20 մետր “տշել”, նշանակում է, պետություն ու օրենք չկա ու պետք է թողնել հեռանալ այս երկրից”:

Թերթը նշում է,  որ Վահեն ամուսնացած է եւ ունի 2 անչափահաս երեխա: Կոլեգաներն ու հարազատները մեզ հետ զրույցում նրան բնութագրեցին զուսպ, համեստ ու կիրթ անձնավորություն: Քրոջ` Վերոնիկայի խոսքերով. “Նա անգամ փողոցային շներին էր օգնություն ցույց տալիս, շատ լուսավոր մարդ է, ես զարմանում եմ` դրանք մայրական կաթի փոխարեն թարա՞խ են կերել”:

Հոսպիտալի վերակենդանացման բաժնի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանի ներկայացմամբ` Վահեն հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Նրա ուղեղում առաջացել է հեմատոմա, ինչի արդյունքում գլխուղեղի մի կիսագնդի մի մասը տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ:

Ըստ բժշկի, մարմնի մյուս հատվածները վնասված չեն. “Ինչից կարելի է ենթադրել, որ նպատակային գլխին են հարվածել”:
Մյուս տուժած բժշկի` Արտակ Բայադյանի վիճակը համեմատաբար լավ է. նրան պարբերաբար հանգստացնող դեղամիջոցներ են ներարկում:

Բժշկի խոսքերով, աչքերը բացելուն պես Արտակը ընկերոջ` Վահեի մասին է հետաքրքրվում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ